Հոգեկան առողջություն
Հոգեբանի էթիկական սկզբունքները
Բժշկական պրակտիկայի հիմնական սկզբունքը, որն է` «Մի՛ վնասիր», ամբողջությամբ կիրառելի է նաև հոգեբանական ու հոգեթերապևտիկ օգնության ցուցաբերման պրակտիկայում:
Ցավոք, երբեմն նրանք չեն հետևում այդ կանոնին, և հոգեբանի սխալ վարքը կարող է վերածվել այցելուի տառապանքի ևս մեկ աղբյուրի: Հոգեբանի աշխատանքի էթիկան հիմնված է համամարդկային բարոյական արժեքների վրա:Իր աշխատանքում հոգեբանը ղեկավարվում է հետևյալ սկզբունքերով և կանոններով.
Մասնագիտական կոմպետենտություն. Հոգեբանը պետք է տրամադրի միայն մասնագիտական կոմպետենտ օգնություն և գիտակցի սեփական կոմպետենտության սահմանները: Հոգեբանը պետք է ջանքեր գործադրի` հարստացնելու սեփական գիտելիքներն ու կատարելագործելու գործնական հմտությունները: Հոգեբանի կյանքի սթրեսներն ու հիվանդությունները, որոնք կարող են ազդել նրա մասնագիտական կոմպետենտության վրա, պետք է ժամանակին գիտակցվեն նրա կողմից և ձեռնարկվեն դրան համապատասխան քայլեր:Անհրաժեշտ է հրաժարվել մասնագիտական օգնություն տրամադրելուց, երբ հոգեբանի հոգեկան կամ ֆիզիկական վիճակը կարող է բացասական ազդեցություն թողնել թերապևտիկ պրոցեսի վրա:
Անձի հանդեպ հարգանք ու խտրականության բացակայություն. Հոգեբանը պետք է գիտակցի սեփական արժեքներն ու համոզմունքները` մասնակից չդարձնելով դրանց այցելուին: Տարիքի, անաշխատունակության, ազգային կամ կրոնական պատկանելության, սեռի, սեռական կողմնորոշման կամ սոցիալ – տնտեսական իրադրության, ինչպես նաև այլ հիմքերով խտրականությունը հակասում է հոգեթերապիայի էթիկային:
Տեղեկատվության համաձայնեցում. Այցելուի ու հոգեթերապևտի հարաբերությունները պետք է հիմնված լինեն վստահության և տեղեկատվության համաձայնեցման վրա: Առաջին իսկ հարցազրույցի ժամանակ հոգեբանը պետք է տեղեկացնի այցելուին հոգեբանական օգնության առանձնահատկությունների մասին: Հոգեբանը պետք է համաձայնության գա այցելուի հետ հանդիպման, վճարման, այլ կանոնների ու պարտականությունների շուրջ: Եթե այցելուն երեխա է, ապա նախօրոք անհրաժեշտ է լրացուցիչ համաձայնության գալ նրա ծնողների կամ խնամակալների հետ:
Տեղեկատվության կոնֆիդենցիալությունը, որը այցելուն տրամադրում է հոգեբանին թերապիայի ընթացքում, համարվում է այցելուի իրավունքն ու հոգեբանական և հոգեթերապևտիկ արդյունավետ գործունեության անբաժան մասը: Հոգեբանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահպանի այցելուի կոնֆիդենցիալության իրավունքները:Հոգեբանն իրավունք չունի այցելուից ստացած տեղեկատվությունը քննարկել հոգեթերապիայի, խորհրդատվության, սուպերվիզիայի և ուսուցողական բնագավառի ենթատեքստից դուրս: Եթե հոգեթերապևտն օգտագործում է տվյալ դեպքի նյութը աշխատակիցների հետ խորհրդատվական, կրթական, սուպերվիզիայի կամ ուսուցողական ենթատեքստում քննարկման հիմունքներով, ապա այցելուի անձի և կյանքի մասին տվյալները պետք է փոփոխված լինեն այնպես, որպեսզի այցելուին հնարավոր չլինի ճանաչել:
Անկեղծությունն ընկած է հոգեբանի ու այցելուի փոխհարաբերությունների հիմքում: Գիտակցելով մարդկային շփման և հարաբերությունների դժվարությունները` հոգեբանը պետք է համագործակցի այցելուների ու նրանց ընտանիքների հետ (այն դեպքում, երբ այցելուն մանուկ է կամ դեռահաս), ուսանողների ու աշխատակիցների հետ և հնարավորինս լինի անկեղծ
Այցելուի շահագործման արգելք. Հոգեբանը չպետք է որևէ կերպ շահագործի այցելուին կամ նրա ընտանիքին: Հոգեբանը պետք է խուսափի այցելուի հետ երկակի հարաբերություններից:Սեռական հարաբերություններն այցելուի կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ համարվում է մասնագիտական էթիկայի կոպիտ խախտում:
Սոցիալական պատասխանատվություն. Հոգեբանը պետք է մասնագիտական գործունեություն ծավալի` ելնելով այն օրենքներից, որոնք բխում են այցելուի շահերից և առհասարակ ուղղված են հասարակության օգտին:
Օգտագործվող մեթոդիկաների անվտանգության կանոններ.Հոգեբանը պետք է կիրառի միայն այն մեթոդիկաները, որոնք չեն վնասում այցելուին:
Մեթոդիկաների ադեկվատության կանոնները. Կիրառվող մեթոդիկաները պետք է ադեկվատ (համապատասխան) լինեն թերապիայի նպատակներին, այցելուի տարիքին, սեռին, կրթությանը, այցելուի վիճակին և գիտափորձի պայմաններին:Հոգեբանները պետք է շատ ուշադիր և զուսպ լինեն իրենց գրառումներում ու եզրակացություններում` հաշվի առնելով դրանց` որպես քայքայիչ ու խտրականացնող նյութի հանդես գալու հավանականությունը, օրինակ` նորմալ-աննորմալ, ադապտացված-ոչ ադապտացված, ինտելիգենտ- մտավոր հետամնաց և այլն:
Հոգեբանները չպետք է կիրառեն որոշ այցելուների` իրենց օգնությանը դիմելու տանող մանիպուլյատիվ գործողություններ: Ոչ մի դեպքում այցելուի ազատությունը չպետք է սահմանափակվի թե՛ խորհրդատվության դադարեցման, թե՛ այլ հոգեբանի կամ ուրիշ մասնագետի մոտ խորհրդատվությունը շարունակելու որոշման մեջ:
27.05.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ